Ինչու՞ և ինչպե՞ս ենք կիրառում Ձեր անձնական տվյալները
Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
•պատվերների առաքման կազմակերպման,
•մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման և բարելավման,
•զանգի կամ էլ. փոստի միջոցով տվյալների ճշտման կամ հաղորդման,
•մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ ծանուցումների ուղարկման:
Երբ դուք գրանցվում եք մեր կայքում, մենք իրավունք ունենք հավաքագրել.
•ձեր անձնական տվյալները՝ ձեր փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը, սեռը։
•ձեր հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են ձեր կողմից ընտրված օգտատիրոջ անունը և գաղտնաբառը (կոդավորված)
•տեղեկություններ ձեր առցանց գնումների մասին (օրինակ՝ ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ եք պատվիրել/ գնել և ի՞նչ եղանակով եք վճարում կատարել),
•տեղեկություններ ձեր առցանց դիտումների մասին մեր պաշտոնական կայքում։ Մենք անհրաժեշտության դեպքում կխմբագրենք վերոհիշյալ քաղաքականությունը՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Մեր կողմից հավաքագրված վերոնշյալ անձնական տվյալները համարվում են միանգամայն գաղտնի, օգտագործվում են միմիայն մեր ծառայության որակը բարձրացնելու նպատակով և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի։
Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք OUTFIT.AM-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվել, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել մուտք գործելով մեր կայք և սեղմելով «Գրանցվել» կոճակի տակ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: